ՖԻՖԱ-ի վերընտրված նախագահ Յոզեֆ Բլատերի առաջին հեղափոխական նախաձեռնությունը ստացել է ՖԻՖԱ-ի Կոնգրեսի հավանությունը: Այսուհետեւ աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրի ընտրությունը կկատարի ոչ թե 24 անդամներից բաղկացած Գործադիր կոմիտեն, այլ ՖԻՖԱ-ի անդամ բոլոր` 208 երկրների ներկայացուցիչները: Բլատերի առաջարկին կողմ է քվեարկել Ցյուրիխում ընթացող Կոնգրեսի 176 մասնակից, հաղորդում է Insideworldfootball-ը:
Հասանելի է
русский


























