ԱՄՆ Չիկագո քաղաքի արվարձանում բանկը թալանել են միանձնուհիների հագուստներով կողոպտիչները: TCF Bank-ի մասնաճյուղի փակումից մի քանի րոպե առաջ այնտեղ են ներխուժել երկու անհայտ անձինք, որոնք զգեստավորված են եղել ինչպես միանձնուհիներ: Նրանց դեմքին դիմակներ են եղել:

Կողոպտիչներից մեկը զինված է եղել ատրճանակով, մյուսը` ինքնաձիգով: Հանցագործներից մեկը կին է եղել: Զենքի սպառնալիքի տակ նրանք ստիպել են բացել պահեստարանը, կողոպտել այն, եւ հեռացել դեպքի վայրից արծաթագույն Chevrolet Impala մակնիշի մեքենայով:

Տեղական ոստիկանության տվյալներով, բանկն առաջին անգամը չէ, որ ենթարկվում է կողոպուտի: Ոստիկանությունն ու Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները փնտրում են հանցագործներին, սակայն առայժմ չեն գտել նրանց հետքը: