Սիրիական Ռաստան քաղաքում, որտեղ հուզումները ճնշելու համար կառավարական ուժեր էին ուղարկվել առնվազն 41 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել են սիրիացի իրավապաշտպանները` ընդգծելով, որ խոսքը գնում է միայն քաղաքացիական բնակչության զոհերի մասին:

Սիրիայի իշխանությունները իրենց հերթին հայտնել են Ռաստանում երեք զինծառայողների պանության մասին: Սիրիական պետական գործակալության տարածած հաղորդագրության համաձայն զինվորները զոհվել զինված ահաբեկիչների դեմ պայքարում, որոնք ահաբեկում եւ սպանում են խաղաղ քաղաքացիներին:

Ռաստան եւ Տալբիսու քաղաքներ զորքեր մտցվել են մայիսի 29-ին, իսկ դրանից առաջ անջատել էին էլեկտրականությունը, ջրամատակարարումը, ինտերնետն ու բջջային կապը: