Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ հերթական դիտարկումը կկայանա հոկտեմբերի 12-ին: Դիտարկումը տեղի կունենա Ֆիզուլի-Հորադիզ ճանապարհի հատվածում:

Հայկական կողմից շփման գծում դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը, Վլադիմիր Չոունտուլովը եւ Ժասլան Նուրտազինը: Հակառակորդի կողմից դիտարկմանը մասնակցելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւ նրա օգնականներ Պիտեր Քին ու Իրժի Աբերլին: