Ռուսաստանը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին հայտարարել ՌԴ ԱԳՆ Կովկասի վարչության տնօրեն Անդրեյ Կելինը ադրբեջանական ANS կայքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, ներկայումս ընթանում է Կազանում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման պատրաստությունը: «Դրա վրա աշխատում են նախագահները, նախարարները զբաղված են համապատասխան նյութերի մշակմամբ: Տվյալ գործընթացին մասնակցում են նաեւ համանախագահները: Դա լուրջ եւ նուրբ աշխատանք է»,- նկատել է Կելինը:

Նա նկատել է, որ «առաջընթացի հասնելու համար կողմերից կամք է հարկավոր»: «Մենք կարծում ենք, որ այժմ անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման համար»:

Նշենք, որ նախագահների եռակողմ հանդիպումը կայանալու է հունիսին Կազանում: