Էջմիածնի հիվանդանոցից մայիսի 21-ին ուշ երեկոյան` ժամը 23:55-ի սահմաններում հայտնել են Էջմիածնի ոստիկանություն, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 մարդ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Էջմիածնի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Էջմիածնի Կույբիշեւ փողոցի 22 տան բնակիչ 73-ամյա Շուշանիկ Ասատրյանը եւ 45-ամյա Լեւոն Պողոսյանը: Ձեռնարկված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում, ոստիկանները կարողացել են պարզել, որ նույն օրը ժամը 23-ի սահմաններում 24-ամյա Նարեկ Ասատրյանը, վարելով «ՎԱԶ-2106 մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենան, Կույբիշեւ-22 տան դիմաց վրաերթի է ենթարկել նշված անձանց եւ թողնելով անօգնական վիճակում, դիմել փախուստի:
Ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:




























