Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզում ծեծի ենթարկված Արամ Գրիգորյանը կարծում է, որ իրեն ցանկացել են սպանել:
Հարձակումը տեղի է ունեցել մայիսի 31-ին Սովետական փողոցում: Երկու անհայտ անձինք հետեւից մոտեցել են քանդակագործին, հարվածել եւ փախուստի դիմել: Տուժածին հաջողվել է հասնել ոստիկանություն եւ դիմում ներկայացնել:
«Հարձակվողներից մեկի ձեռքին երկաթյա կաստետ է եղել: Բժշկի խոսքով, հարվածը կարող էր մահացու լինել»,- ասել է Արամ Գրիգորյանը:
Հարձակվողները ոչինչ չեն վերցրել, ինչը խոսում է, որ չարագործները թալանելու մտադրություն չեն ունեցել: Արամ Գրիգորյանի դեմքին հարվածներից կապտուկներ են առաջացել:
Արամ Գրիգորյանը ծնվել է Հայաստանում, բայց 1985-ից ապրում եւ աշխատում է Նովոսիբիրսկում: Նա հայտնի «Բանդիտական նովոսիբիրսկ» հեռուստաշարք հեղինակն է եւ բազմաթիվ բացահայտումներ է արել:




























