«Մեծ ութնյակի» երկրները, որոնց շարքում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Գերմանիան, Կանադան և Իտալիան, իտալական Ակվիլայում ընթացող գագաթաժողովի առաջին օրվա արդյունքում մի քանի հայտարարություն են ընդունել, որոնք վերաբերում են Իրանի խնդրին, ահաբեկչության դեմ պայքարին եւ զենքի չտարածմանը: «Մեծ ութնյակի» երկրները քննարկել են, նաեւ Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումներին, ինչպես նաև Աֆղանստանում ու Պակիստանում իրավիճակի կայունությանը վերաբերող հարցեր:Իրանի խնդրի առնչությամբ, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ «Մեծ ութնյակի» ներսում Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ «հզոր միասնություն» է ստեղծվել: «Մեծ ութնյակի» երկրները նրան հնարավորություն են տվել մինչև սեպտեմբեր ազգային ատոմային ծրագրի վերաբերյալ բանակցություններ սկսել: Սարկոզիի խոսքով, «Մեծ ութնյակի» առաջնորդները Իրանի խնդիրը կքննարկեն նաև «Մեծ ութնյակի» հաջորդ գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի է ունենալու ամերիկյան Փիթսբուրգում սեպտեմբերի 24-25-ը: «Եթե այդ հարցի շուրջ առաջընթաց չլինի, մենք ստիպված կլինենք որոշում ընդունել», — ասել է Սարկոզին:
Ինչ վերաբերում է հակաճգնաժամային միջոցառումներին, ապա ըստ ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվարկովիչի, «Մեծ ութնյակի»-ի առաջնորդները կողմ են եղել հակաճգնաժամային ծրագրեր իրականացնելուն, այլ խնդիր է, որ պետք է մտածել թե ե՞րբ և ինչպես է անհրաժեշտ հրաժարել հակաճգնաժամային ծրագրերից: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:
Նշենք, որ երեկ Ակվիլա նահանգում տեղի է ունեցել 2 բալ ուժգնությամբ երկրաշարժ, սակայն «Մեծ ութնյակի» գագաթաժողովի մասնակիցները ցնցումներ չեն զգացել:
Հասանելի է
русскийՏեղադրություն



























