Հայաստանի հավաքականի հետ հունիսի 4-ի հանդիպմանը նախապատրաստվող Ռուսաստանի հավաքականի Մոսկվայի Ստրելցովի անվան ստադիոնում հերթական մարզումը քիչ է մնացել վտանգվի հարեւանությամբ գտնվող գրասենյակային համալիրում սկսված հրդեհը: Բարեբախտաբար ծուխը ստադիոն չի հասել եւ ֆուտբոլիստների մարզմանը չի խանգարել: Հրդեհն արագ մարվել է: Պավլյուչենկոն ու Ադվոկատը մարզումից հետո ասել են, որ շնչառության հետ ֆուտբոլիստները խնդիր չեն ունեցել, հաղորդում է Սովսպորտը: