Բասկետբոլի ազգային ասոցիացիայի մեծագույն աստղերից մեկը` NBA-ի քառակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի եւ աշխարհի չեմպիոն Շաքիլ Օ`Նիլը ավարտում է մարզական կարիերան: Այդ մասին 39-ամյա հսկան հայտարարել է Twitter-ում: 19 մրցաշրջան NBA-ում, նա վերջինն է 90-ականների կեսի դարաշրջանի աստղերից: Նրա հեռանալով փակվում է Մայքլ Ջորդանի, Հաքիմ Օլաջյուվոնի, Չարլզ Բարքլիի, Պատրիկ Յունգի եւ այդ ժամանակների մյուս աստղերի փայլուն դարաշրջանը: 90-ականների այդ աստղաբույլը աշխարհի եւ առաջին հերթին նախկին խորհրդային հանրապետությունների համար բացահայտեց բասկետբոլի ամբողջ հմայքը` առաջին անգամ ամերիկյան Դրիմթիմը դուրս եկավ օլիմպիական ասպարեզ: 1992 թվականին Շաքը դրաֆտի առաջին համարով ընտրվեց Օռլանդոյի կողմից: Հետո նա անմոռանալի ելույթներ ունեցավ Լոս Անջելես Լեյքերսի կազմում: Մայամին, Ֆինքիսը, Քլիվլենդն ու Բոստոնը ընդամենը շարունակություն էին:




























