Եվրոպական ֆոնդային բորսաները նվազում են՝ հետեւելով Ասիայի բորսաների օրինակին: Այս մասին վկայում են առեւտրի տվյալները, հաղորդում Փրայմը:

FTSE 100 բրիտանական ինդեքսը նվազել է 0,2%՝ մինչեւ 6537,32 կետ,ֆրանսիական CAC 40-ը՝ 0,94%-ով՝ մինչեւ 5556,45 կետ, գերմանական DAX-ը՝ 0,71%-ով՝ մինչեւ 13203,25 կետ:

Երկուշաբթի եվրոպացի ներդրողները կիսում են ասիական թրեյդերների վատատեսությունը: Այսպես АТР հիմնական ինդեքսները փակվել են գերազանցապես մինուսով 1,2% շեմում: Ասիայում անկման հիմնական գործոնը Չինաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների մասին նորություններն են:

ING եվրագոտու հարցով գլխավոր տնտեսագետ Քարսթեն Բժեսկին կարծիք է հայտնել, որ Գերմանիայի արդյունաբերական արտադրության դրական տվյալները չեն կարողացել նպաստել եվրոպական շուկաներում աճին, քանի որ ինչպես  տարածաշրջանի, այնպես էլ երկրի տնտեսական վիճակն անկում է գրանցել չորրորդ եռամսյակում: