Թուրքիայի Տրապիզոն քաղաքի «Չայ բահչեսի» այգում տասնյակ մարդկանց աչքի առաջ Մուհամեդ Քոռը կրակել է երկու հոգու վրա եւ փախել դեպքի վայրից։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  այգու սրճարանում 56-ամյա Մուհամեդ Քոռը վիճաբանել է 70-ամյա Յուսուֆ Քուրթի եւ 45-ամյա Սավաշ Շաֆաքի հետ։ Խոսակցությունից պարզ է դառել, որ Քոռը չի կարողանում վերցնել վաճառված հորթի գումարը։

«Գումարը այսօր վերցնելու եմ։ Բոլորը կտեսնեն»,-բղավել է Մուհամեդ Քոռը եւ ատրճանակից կրակել է Շաֆաքի եւ Քուրթի վրա։  Այնուհետ Մուհամեդ Քոռը ատրճանակը թաքցրել է եւ արագ հեռացել դեպքի վայրից։

Ծանր վիրավորված Քուրթն ու Շաֆաքը տեղափոխվել են հիվանդանոց, իսկ Քոռը որոնվում է ոստիկանության կողմից։