Հայաստանի արտգործնախարարությունը կրկին լռություն է պահպանում հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ստորագրման տեղի եւ ժամկետի վերաբերյալ:

«Գործողությունների մասին մենք կտեղեկացնենք հանրությանը»,- NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Hurriyet թերթում հրապարակված տեղեկատվությունը, ըստ որի՝ Շվեյցարիայի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտնել է, որ արձանագրությունների ստորագրվելու են հոկտեմբերի 10-ին՝ Ցյուրիխի համալսարանում:

Ի դեպ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հայտարարել էր, թե ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեկնում է Ցյուրիխ՝ մասնակցելու հոկտեմբերի 10-ին կայանալիք արձանագրությունների ստորագրման արարողությանը: «Դա Ֆիլիպ Գորդոնի իրավունքն է»,- ամերիկացի դիվանագետի հայտարարությունն այս կերպ մեկնաբանեց Տիգրան Բալայանը: