ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) հերթական այցը տարածաշրջան նախատեսվում է հունիսի երկրորդ տասնօրյակին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են դիվանագիտական շրջանակների աղբյուրները:
Հիշեցնենք, որ հունիսի երրորդ տասնօրյակում նապատեսվում է բարձր մակարդակով հանդիպում: Նախնական տեղեկություններով` հունիսի 25-ին Կազանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ տեղի կուենենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:
Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները մայիսի 26-ին Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ էին արել քաղաքական կամք ցուցաբերել եւ հունիսին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում ավարտել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ աշխատանքները։




























