150 տարի հետո Ադրբեջանում վրացական եկեղեցի է բացվում, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը; Ինչպես գործակալությանը հայտնել է վրացական «Հերեթի» ռադիոկայանը,  Հերեթիի եպիսկոպոսի հայտարարությամբ, պետությունների միջեւ նման համաձայնության գործում մեծ ներդրում ունի Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն:

«Կախի շրջանում գոյություն ունի Կախինգոլո գյուղ, որտեղ գտնվում է Սուրբ Գիորգիի անվան գործող վանքը, երկրորդ վանքը կբացվի Ալիբեգլո գյուղում: Դա Սուրբ Նինոյի վանքն է, որը վերականգնվել է եւ արդեն պատրաստ է օծման; Ամբողջ մեկ տարի Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակացություններ էին ընթանում, ինչը հաջողությամբ ընթացավ»,-հայտարարել է Հերեթիի եպիսկոպոսը: Նրա խոսքով այդ վանքը կմիանա Հերեթիի եպիսկոպոսարանին;

«Այն ինչ պետք է տեղի ունենա, 150 տարվա ընթացքում տեղի չի ունեցել: Այդ տարածաշրջանում   երկու գործող վանք դեռ չի եղել: Այս ամենը պատմական իրադարձություն է»,-ընգծել է եպիսկոպոսը: