Սերբիայի սահմանադրական դատարանն արգելել է նեոնացիստական «Ազգային ճակատ» կազմակերպության քաղաքական գովազդն ու գործունեությունը: Իշխանություններին պարտադրվել է կատարել որոշման պահանջը:
«Նացիստական գաղափարախոսությունն անընդունել է ժողովրդավարական հասարակությունում եւ բացարձակապես հակասում է մեր պատմա-մշակութային ժառանգությանը», - հայտարարել է Սերբիայի արդարադատության նախարար Սնեժանա Մալովիչը` մեկնաբանելով դատարանի որոշումը:
«Ազգային ճակատի» առաջնորդ Գորան Դավիդովիչը, որին համախոհները «ֆյուրեր» են համարում, 2010թ. փախել է երկրից` խուսափելով քրեական պատասխանատվությունից: 34-ամյա նացիստը մեկ տարվա ազատազրկման էր դատապարտվել` ռասայական, ազգային եւ կրոնական թշնամանք սերմանելու համար:




























