Ռուսաստանի պաշտպանության նախարարության` Իժեվսկի մոտակայքում գտնվող Պուգաչեվո ավանում հունիսի 2-ի երեկոյան հրետանային զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել: Զինապահեստի կառույցներում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է կառույցների կեսը կամ զինամթերքի 18 պահեստ:

Հրդեհված զինանոցի տարողությունը, նախնական գնահատականներով, մոտ  10 հազ. վագոն է: Թռչող արկերի պատճառով ճանպարհները փակվել են:

Ավանից տարհանվել է ավելի քան 2 հազար մարդ, եւս 13 հազար բնակիչների տարհանում են հարեւան բնակավայրերից: 

Հաղորդվում է, որ Պուգաչեվո ավանը  գրեթե «ջնջվել է երկրի երեսից»: Տեղի բնակչությունը խաճապահար է: Պայթյունների արդյունքում տուժել է երեք մարդ, մեկը համարվում է անհետ կորած: