ԱՄՆ Արիզոնա նահանգի Յումա քաղաքում անհայտ անձը հրազենով սպանել է հինգ, վիրավորել մեկ մարդու, ապա ինքնասպան է եղել:

Կատարվածի հանգամանքները դեռեւս չեն պարզվել: Ենթադրվում է, որ կրակը բացել է 73-ամյա Քերի Դայեսը` զայրացած կոնոջ հետ ամուսնալուծությունից:

Կատարվածը քաղաքապետը «ողբերգություն» է համարել` հիշելով նաեւ  հինգ ամիս առաջ Տուսոն քաղաքի միջադեպի մասին, որը լրատվամիջոցները որակել էին որպես   «սպանդ Արիզոնայում»: Այս տարվա հունվարի 8-ին  Տուսոն քաղաքի կենտրոնում  22-ամյա տղամարդը կրակ էր բացել հանդիսավոր հանդիպման համար հավաքված մարդկանց վրա: Զոհվել էր վեց մարդ, այդ թվում` մեկ երեխա: