Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԱՄՆ-ում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ:

Կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը, հաղորդում է Trend-ը:

Հանդիպումը կայացել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության` ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում: