Այս գիշեր Մոսկվա-Երեւան չվերթի օդանավի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել 27-ամյա Գոռ Ու.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հունվարի 21-ից ոստիկանության Տավուշի բաժնի կողմից հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով:

Գոռ Ու.-ն կալանավորված է: