Երեւանում հունիսի 2-ի ուշ երեկոյան ժամը 23.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու հետեւանքով, Երեւանի պետական համալսարանի բակում ծառ է շրջվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծառը շրջվելու հետեւանքով վնասվել են անցորդներ` 44-ամյա Սամվել Դանիելյանը, 42-ամյա Գայանե Դանիելյանը եւ 12-ամյա Սոնա Դանիելյանը: Տուժածները տեղափոխվել են Երեւան քաղաքի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս են գրվել:



























