36-ամյա ավստրիացի Մարկուս Շտեկլը մանրախճե տեղանքում նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել սերիական արտադրության հեծանվով: Նիկարագուայի Սերո-Նեգրո հրաբխի լանջին Շտեկլը զարգացրել է ժամում 164,95 կմ արագություն` բարելավելով ֆրանսիացի Էրիկ Բարոնի 9-ամյա վաղեմության ռեկորդը: Շտեկլին է պատկանում նաեւ ձյան վրա հեծանվով ռեկորդը` ժամում 210,4 կմ արագություն: