Երկուշաբթի առավոտյան ոսկու գները չափավոր իջնում են, հիմնականում` այն ​​բանից հետո, երբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կիրառման մեկնարկի մոտենալու մասին լուրը հանգեցրեց ավելի հուսալի ակտիվների պահանջարկի նվազմանը, որոնց թվում է նաեւ այս թանկարժեք մետաղը, վկայում են աճուդների տվյալները,  փոխանցում է Prime-ը:

Նյու Յորքի Comex ֆոնդային բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0.31 տոկոսով կամ 5.7 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1837.85 դոլար: Արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.33 տոկոսով եւ կազմել 24.015 դոլար ունցիայի դիմաց:

Երկուշաբթի ոսկու պահանջարկի անկմանը նպաստում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին լուրերը: Նախօրեին Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ղեկավար Ռոբերտ Ռեդֆիլդը ստորագրեց Pfizer-ի եւ BioNTech-ի կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործման վերաբերյալ փորձագիտական ​​խորհրդի առաջարկությունները, ինչը ճանապարհ է բացում բնակչության պատվաստումների մեկնարկի համար:

Բացի այդ, թրեյդերներն ուշադրություն են դարձրել ԱՄՆ-ից լուրերի վրա, որոնք օգնեցին մեղմել մտավախությունները երկրի տնտեսական հեռանկարների վերաբերյալ: Ուրբաթ Կոնգրեսը հաստատեց ժամանակավորե բյուջեն, որը երկրի նախագահի կողմից ստորագրվելուց հետո կառավարության ֆինանսավորումը կերկարաձգի եւս մեկ շաբաթով: Սա ժամանակ կտա տնտեսական օգնության նոր փաթեթի հատկացման շուրջ բանակցությունները շարունակելու համար: