Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հայտարարել է Ավստրալիայի ներգաղթի հարցերով նախարար Սքոթ Մորիսոնը խորհրդարանում ունեցած ելույթում, հաղորդում է armenia.com.au-ն:

«Այսօր ես միանում եմ այլ երկրների իմ գործընկերներին եւ խորհրդարանների ներկայացուցիչներին` հայտարարելով, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ իրագործված մեծագույն հանցագործություններից է»,- ասել է Մորիսոնը:

«Մենք չենք ձգտում մեղքը բարդել Թուրքիայի վրա, դա պաշտոնական մեղադրանք չէ ժամանակակից, աշխարհիկ պետության դեմ որին մենք որպես ընկեր ենք ճանաչում: Սակայն Հայոց ցեղասպանության  ճանաչումը կարեւոր է, քանի որ անվիճելի փաստ է»,- ընգծել է նախարարը: