ԱՄՆ ծովային հետեւակի 6-րդ ջոկատը Ուսամա բեն Լադենի ոչնչացման համար օգտագործել է խոզի յուղի մեջ թաթախված գնդակներ:

Ինչպես գրում է The Daily Mail-ը, Silver Bullet Gun Oil ընկերության կայքի փոխանցմամբ, նման գնդակները կանխում են «իսլամիստ ահաբեկիչների մուտքը դրախտ»: Զենքի յուղը, որը գնում է նաեւ ԱՄՆ ծովային հետեւակը, 13 տոկոսով կազմված է խոզի հեղուկ յուղից, հաղորդում է Lenta.ru-ն:

Զենքի յուղն արտադրվում է սկսած 2004 թվականից: Այդ ժամանակվանից սկսած ԱՄՆ զինված ուժերը յուղի հազարավոր շշեր են գնել: