Տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ձեւավորվեն որպես քաղաքական մարմիններ: Այսօր` հունիսի 3-ին Երեւանում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը` «Համայնքային զարգացման ուղիներ. Քաղաքացիական երկխոսություն եւ մասնակցային կառավարում» համաժողովի ընթացքում:

Համաժողովում ազդարարվեց  Հայաստանում  «Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի» մեկնարկը: Ծրագիրն իրականացնում է «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպությունը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ)  ֆինանսավորմամբ:

Ըստ Ա. Գեւորգյանի` կարեւոր նշանակություն ունի նաեւ համայնքների ֆինանսատնտեսական կարողությւոնների զարգացումը:

 Համաժողովի ընթացքում  համագործակցության հուշագիր ստորագրվեց  «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության եւ ծրագրի շահառու 43 համայնքների միջեւ: