Երեւանում այսօր` հունիսի 3-ին ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան գետում տղամարդու դիակ կա:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայրում են գտնվում ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի պետ Լեւոն Յազիչյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաեւ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության փրկարար հատուկ ջոկատի փրկարարները, նաեւ դիակ տեղափոխող ավտոմեքենան ու դատական բժիշկը:

Դիակը հայտնաբերվել է Մոնտե Կառլո ռեստորանայային համալիրի հարակից գետի մեջ:

Այս պահին դեռեւս պարզ չէ դիակի ինքնությունը:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի