Հոկտեմբերի 12-16-ը Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթ է անցկացվելու: Ըստ այդմ, ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, հոկտեմբերի 12-ին քննարկում է տեղի ունենալու նվիրված ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգին, որին մասնակցելու են ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը:
Քննարկումներին կմասնակցեն ինչպես հասարակական կազմակերպությունների, այնպես էլ տարբեր գերատեսչությունների և դեսպանությունների ներկայացուցիչներ։




























