Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը Սովսպորտին ասել է, որ Ռուսաստանի հավաքականը կհաղթի հայերին, եթե խաղացողներից յուրաքանչյուրը ցույց տա իր լավագույն ֆուտբոլը.
-Ես չէի ասի, որ պարտավոր ենք հաղթել Հայաստանին: Այսօր եվրոպական ֆուտբոլային քարտեզի վրա թույլ թիմեր գործնականում չկան: Ես աշխատել եմ Լոբանովսկու հետ, եւ նա նույնիսկ Լյուքսեմբուրգի եւ Լիխտենշտեյնի նման մրցակիցներին ընդունում էր որպես լուրջ թիմերի: Խոսքեր պետք չեն, ամեն ինչ պետք է ապուցել գործով: Հայերը լավ են վերահսկում գնդակը, նրանց խաղը կազմակերպված է բոլոր գծերում: Կանխատեսում եմ ոչ դյուրին խաղ, բայց կազմով, խաղացողների մակարդակով Ռուսաստանն ավելի ուժեղ է:Բայց առաջին խաղում ջանք չգործադրեցինք ամբողջովին: Ցույց տվեցինք մեր հնարավորությունների 75 տոկոսը: Պատճառների մասին պետք է հարցնել մարզիչին եւ խաղացողներին: Այս անգամ բոլորը պետք է ցուցադրեն իրենց լավագույն խաղը:
Հաշվի առնելով իմ ազգությունը` ինձ հաճախ են հարցնում, թե ում եմ երկրպագում: Իսկ ո ՞ւմ կարող է երկրպագել Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահը: Ես ցանկանում եմ, որ խմբում առաջին տեղը գրավի Ռուսաստանը: Հայաստանը թող լինի երկրորդը:




























