Իսրայելում գտնվել է Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի զարմուհին։ 77-ամյա հրեուհի Ռաքելը, ինչպես հայտնում է NEWSru Israel-ը, պնդում է, որ մորաքույր Ռազաալան՝ Մուամմարի մայրը, մահմեդականի հետ է ամուսնացած եղել։ Կնոջ խոսքերով, ինքը եւս երեք եղբայր ունի, ովքեր ամբողջ կյանքում Լիբիայում են ապրել։
Ինչպես հայտնում է «IzRus.co.il»-ը, լուրերը, թե քաղաքական գործչի մայրը հրեուհի է եղել, վաղուց էին պտտվում երկրում, սակայն փաստացի ապացույցներ չէին գտնվել։ Քադաֆիի կարծեցյալ զարմուհին պատմում է, որ ընտանիքում աշխատում էին չհիշել հորը չլսած աղջկա մասին, ով նրա կամքին հակառակ՝մահմեդականի հետ էր ամուսնացել։




























