Ռուսաստանի ֆուտբոլային միության պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները կհաղթեն Հայաստանի թիմին, եթե խաղան լիարժեք նվիրվածությամբ:
-Կասկած չունեմ, որ վաղը մենք հաղթելու ենք: Եթե հաշվի առնենք օբյեկտիվ համեմատական բնութագիրները, ապա կասկած չկա, որ մեր թիմն ավելի ուժեղ է, փորձառու է եւ վարպետությունն էլ բարձր է: Բայց առաջին խաղը ցույց տվեց, որ միայն վարպետությամբ եւ փորձով չէ, անհրաժեշտ է նաեւ վճռականություն, մարտականություն, նվիրվածություն: Առաջին խաղում այդ որակները չկային: Եթե այն վարպետությանը գումարենք լիարժեք մոբիլիզացիան, ապա կհաղթենք հայերին, բայց թիմը պետք է առավելագույնի վրա խաղա, - ՌԻԱ Նովոստիին ասել է Կոլոսկովը:




























