Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը Սանկտ Պետերբուրգում Ռուսաստան - Հայաստան խաղից առաջ անցկացրել է վերջին մամուլի ասուլիսը: Հոլանդացի մասնագետը հայտարարել է, որ թիմում բոլորն առողջ են, իսկ մարտավարությունը մեկն է լինելու` ստեղծել պահեր եւ խփել գնդակներ:

Ադվոկատը նշել է, որ Հայաստանի հավաքականի մասին ունի անհրաժեշտ ամբողջ ինֆորմացին եւ չի բացառել, որ մրցակիցը խաղադաշտ դուրս կգա նույն մեկնարկային կազմով, ինչ Երեւանում:

-Հայերի մարտավարությունը նույնպես նույնն է լինելու: Նրանց մարտավարությունը թելադրված է լինելու մեր խաղով: Մենք հենց սկզբից փորձում ենք վերահսկել խաղը, ստեղծել պահեր եւ գնդակ խփել: Նման բան փորձում էինք անել Երեւանում: Նույնը կլինի նաեւ վաղը – ասել է Ադվոկատը: