Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Սանկտ Պետերբուրգում հայտարարել է, որ մաքսիմալիսը է, նույնը պահանջում է ֆուտբոլիստներից եւ Ռուսաստանի հետ վաղվա խաղում ակնկալում է միայն հաղթանակ: ՀՖՖ նախագահի հետ զրուցել է Սովսպորտի թղթակիցը:
-Մեզ սրտանց դիմավորեցին: Առաջին անգամ չեմ Սանկտ Պետերբուրգում: Այստեղ եղել եմ եւ ֆուտբոլային գործերով` Համագործակցության Գավաթին, եւ որպես տուրիստ: Վերաբերմունքը միշտ միայն դրական է: Թեեւ վստահ եմ, որ այդպես կլիներ նաեւ Մոսկվայում:
-Վերջին շրջանում ռուսաստանցի ֆանատների միջավայրում նկատվում է ազգայնական տրամադրությունների աճ: Չե՞ք վախենում, որ դրանք կտեղափոխվեն նաեւ Ռուսաստան – Հայաստան հանդիպմանը: Ասում են, թե Զենիթի երկրպագուները պատրաստվում եմ բոյկոտել հանդիպումը…
- Ես դրան չեմ հավատում: Մեր ժողովուրդները բարեկամություն են անում դարեր շարունակ: Մարտ ամսին Ռուսաստանի այցի ժամանակ Հայաստանում չի եղել ոչ մի միջադեպ: Երկրպագուները հաղորդակցվում էին, ֆուտբոլ էին խաղում, բայց չէին վիճում: Եթե նույնիսկ Ռուսաստանում կան ազգայնականներ, ապա նրանք ակհայտ փոքրամասնություն են:
-Ինչպե՞ս ընդունեց ոչ ոքին հայ հասարակությունը:
-Նորմալ: Ոչ ոք հավաքականին չէր քննադատում: Միայն ես էի քննադատում, քանի որ ոչ ոքին մեր մրցակիցների օգտին էր: Կարծում եմ, որ տանը մենք կարող էինք հաղթել, որովհետեւ մեր թիմի առաջատարները ոչնչով վատը չեն ռուս խաղացողներից: Բերեզովսկին, Հովսեփյանը, Մխիթարյանը…
-Ի՞նչ եք ակնկալում Սանկտ Պետերբուրգում:
- Ես մաքսիմալիստ եմ: Նույնը պահանջում եմ ֆուտբոլիստներից: Այնպես որ հաղթանակի ակնկալիք ունեմ:




























