Միլանում գրանցվել է վերջին 500 տարվա ընթացքում ամենաուժեղ երկրաշարժը: Այս մասին հայտարարել է Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխաբանության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Լուչիա Լուձին, ում խոսքը մեջբերում է Corriere della Sera թերթը:

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է քաղաքից 6 կմ դեպի հեռավորության վրա 56 կմ խորությամբ: Ցնցումների ուժգնությունը կազմել է Ռիխտերի սանդղակով 3,9 բալ: Զոհեր եւ փլուզումներ չկան:

Լուձիի խոսքով՝ Միլանի արվարձաններում ուժգին երկրաշարժերը հազվադեպություն են ն վրա:  Նրա խոսքով՝ նման ուժգին երկրաշարժ է գրանցվել 500 տարի առաջ: Առավել խոշոր ցնցումներ են գրանցվել, օրինակ, Մոնցում 1396 թվականին: Այդ ժամանակ մագնիտուդը հասել է 5-ի: Եվս մեկ ուժգին երկրաշարժ է գրանցվել Պիեմոնտի հետ սահմանին 1918 թվականին, երբ ցնցումները կազմել են 4,6 բալ: