Հայաստանի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ժամանակահատվածում կսկսվի գործողությունների ակտիվ փուլը, որը չի բացառում երկրի ղեկավարության հրաժարականի պահանջը։ Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
Ըստ նրա, նրանք, ովքեր ազատագրում էին Ղարաբաղի հողերը, թույլ չեն տա, որպեսզի դրանք նվիրվեն Ադրբեջանին։ Բաբայանը վստահ է, որ լրջագույն վտանգի դեպքում, նրանք արագ կմոբիլիզացվեն եւ կգտնվեն պայքարի մեխանիզմներ։ Բաբայանն անընդունելի է համարել հողերը հանձնելուն ուղղված քայլերը։ «Մեզ տասը տարի շարունակ պնդում էին, որպեսզի չներկայացնենինք տարածքային պահանջներ, քանի որ, իբր, դրանից հետո մենք ուտելու բան չէինք ունենա։ Թուրքիայի մենք արդեն հողեր տվել ենք, դե եկեք Ադրբեջանին էլ տանք, եւ բոլորս միասին դառնանք ստրուկներ։ Մենք ամեն բան տվել ենք, մնում է միայն ժողովրդին նվիրել»,- նշել է նա՝ հավելելով, որ նրանք, ովքեր ապրում են այդ հողերի վրա թույլ չեն տա հանձնել տարածքները, նրանք կպաշտպանեն դրանք ամենքից՝ «կարեւոր չէ ադրբեջանցիներից կամ հայերից»։
«Ես կլինեմ նրանց շարքում, ովքեր կպահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Դա առեւտրի գոտի է։ Բավական է վախեցնել ժողովրդին։ Մենք արդեն հազար տարի շարունակ ինչ-որ բան տալիս ենք։ Չկա այնպիսի երկիր, որը հանձնելով հողերը, սկսեր լավ ապրել։ Սակայն մենք, ըստ երեւույթին, միակն ենք, եւ մեզ հարկավոր է ընդգրկել Կարմիր գրքում»,- հայտարարել է նա։




























