Հայաստանի սեքս-ինդուստրիայի ոլորտում ծառայություններ մատուցող անձանցից շատերը չեն կարողանում արդյունավետ օգտվել պահպանակներից։ Այս մասին նշված է «International Journal of Std & Aids» ամերիկյան գիտական ամսագրի «Հայաստանի սեքս-ինդուստրիայի ոլորտ ներքաշված քաղաքացիների պահպանակներից օգտվելու սխալների չափորոշիչները» հոդվածում։ Աշխատության հիմքում ընկած է Հայաստանի եւ ԱՄՆ-ի գիտնականների համատեղ հետազոտությունը։

Իրականացված հարցման արդյունքում պարզվել է, որ հարցման մասնակից 178 մարմնավաճառների 78 տոկոսը պահպանակը օգտագործում են թերություններով։ Հարցմանը մասնակցել են 25-50 տարեկան մարմնավաճառներ։
Ըստ հետզոտության՝ օգտագործման ընթացքում թերությունների պատճառ են հանդիսանում հիմնականում հաճախորդների մեծ թիվը, եւ ալկոհոլի ազդեցության տակ սեքսով զբաղվելը։

Հետազոտության եզրակացության համաձայն, պահպանակների թերի օգտագործման պատճառով, դրանք չեն կարող արդյունավետ կանխարգելել վեներական հիվանդությունների, ինչպես նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածումը Հայաստանում։ Մասնագետները նշել են, որ պետք է կիրառել հիվանդությունների հնարավոր արագ տարածման դեմ կանխարգելիչ միջոցներ։