Ռուսաստանի ֆուտբոլային միության ներկայացուցիչներն ուշացել են Հայաստանի հավաքականին Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում դիմավորելուց, թեեւ ինքնաթիռը կես ժամ ուշացումով էր վայրէջք կատարել: Բացի այդ հայ ֆուտբոլիստները օդանավակայանից մինչեւ հյուրանոց հասել են կիսախարխուլ ավտոբուսով, այդ մասին հայտնում է Ռադիո Մայակը:

Ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ՌՖՄ-ի փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը կազմակերպության անունից պաշտոնական ներողություն է հայտնել հայկական կողմին: Սիմոնյանը վստահեցրել է, որ դիմավորման համար պատասխանատուները կկրեն իրենց պատիժը: