Սանկտ Պետերբուրգում կայացավ Ռուսաստանի եւ Հայաստանի վետերանների թիմերի ընկերական հանդիպումը` նվիրված Եվրո-2012-ի Ռուսաստան – Հայաստան ընտրական հանդիպմանը: Ինչպես եւ մարտի 25-ին Երեւանում, այս անգամ էլ խաղն ավարտվեց մարտական ոչ ոքիով` 4:4 հաշվով:

Խաղադաշտ դուրս եկան նախկինում ֆուտբոլային աստղեր Սերգեյ Պրիխոդկոն, Արկադի Աֆանասյեւը, Բորիս Չուխլովը, Խորեն Հովհաննիսյանը, Անդրեյ Մովսեսյանը, Ալբերտ Սարգսյանը, ուրիշներ: Ռուսաստանի թիմում հանդես եկան հիմնականանում 1984թ. Զենիթի կազմը: Թիմերի ղեկավարներն էին Նիկիտա Սիմոնյանն ու Գերման Զոնինը, հաղորդում է ՌՖՄ-ն: