Թերթը հայտնում է, որ երեկ, ժամը 16.30-ի սահմաններում ահազանգ է հնչել քաղաքացուհի Հ. Գ.-ից, ով այցելել է «Ակվատեկ» մարզահամալիր: Երբ դուրս է եկել լողավազանից, պահարանում իր զգեստները չի գտել: Որքան էլ քաղաքացուհին աշխատակիցներից փորձել է ճշտել, թե ո՞վ է գողացել իր զգեստները, բոլոր ջանքերը ապարդյուն են ավարտվել:

«Ազգը» զանգահարել է 102 եւ խնդրել է ոստիկաններ ուղարկել «Ակվատեկ»: Սակայն 2 ժամ անց դեռ ոչ ոք չէր հայտնվել դեպքի վայրում, իսկ քաղաքացուհու առողջական վիճակը վատացել էր, ստիպված տնից եկել ու տարել էին նրան: Տեսնես թե էլ ինչ «անակնկալներ» են սպասվում նմանատիպ կառույցներում: Իսկ ոստիկանությունն ուշանում է ու չգիտես ինչո՞ւ»,- գրում է  թերթը: