Վանուատուի ներկայացուցիչները հերքել են իրենց երկրի կողմից Աբխազիան ճանաչելու մասին տեղեկությունները: Համապատասխան հայտարարությամբ հունիսի 3-ին հանդես է եկել ՄԱԿ-ում Վանուատուի ներկայացուցիչ Դոնալդ Կալպոկասը:
Մայիսի 31-ին Աբխազիայի արտգործնախարար Մաքսիմ Գվինդջիան հայտարարել էր, թե Վանուատուի Հանրապետությունը ճանաչել է Աբխազիան եւ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել:
Վանուատուն փոքր հանրապետություն է` Ավստրալիայից արեւելք ընկած արշիպելագում: Երկրի բնակչությունը 235 հազար է:
Նշենք, որ Աբխազիան ներկայումս ճանաչել են Ռուսաստանը, Վենեսուելան, Նիկարագուան եւ Նաուրուն:




























