Սիրիայի անվտանգության ուժերը միանգամից մի քանի քաղաքներում կրակ են բացել նախագահ Բաշար Ասադի հրաժարականը պահանջող ցուցարարների ուղղությամբ։

Երկրի հարավում գտնվող Դեյր էր-Զոր քաղաքում նման կերպ ցրել են բազմահազարանոց ցույցը։ 10 մարդ վիրավորվել է, եւս 40-ը՝ ձերբակալվել։

Համա քաղաքում ոստիկանններն  ու զինվորականները գնդակահարել են ամենաքիչը 10 ցուցարարի, շուրջ երկու հարյուրը վնասվածքներ են ստացել։

Հակակառավարական ցույցեր տեղի են ունեցել նաեւ Դամասկոսում եւ Դերաայում։

Սիրիայից տեղեկատվություն ստանալը հունիսի 3-ին հատկապես դժվար է եղել, քանի որ կառավարությունը երկրի ողջ տարածքում ամբողջությամբ անջատել է ինտերնետը։