Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը կարճ ուղերձով դիմել է ժողովրդին հունիսի իր նստավայրի վրա տեղի ունեցած գնդակոծումից հետո:
Եմենի հեռուստատեսությունը հեռարձակել է միայն ուղերձի ձայնագրությունը, նախագահը չի համարձակվել երեւալ հանրության աչքին: Ավելի վաղ նա հրաժարվել էր մամուլի ասուլիսից դեմքի վերքերի պատճառով:
Իր ուղերձում Սալեհը մեղադրել է ընդդիմադի ցեղախմբին հարձակման մեջ:
«Յոթ սպաներ են սպանվել: Մենք կգտնենք հանցագործներին վաղ թե ուշ»,- ասել է Սալեհը:
«Ես երախտապարտ եմ անվտանգության ծառայությանը, որ կոտ պատասխանեցին հանցագործների մարտահրավերներին»,- ասել է Եմենի նախագահը:
Իր հերթին հաշիդների առաջնորդ Սադեկ ալ-Ահմարը հերքել է իրենց մեղսակցությունը Սալեհի նստավայրի վրա կատարված հարձակմանը:




























