Այսօր, հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրոպայի առաջնության Ռուսաստան - Հայաստան ընտրական հանդիպման վերաբերյալ կանխատեսման համար PROспорт-ը դիմել է… հոգեբաններին:
Հոգեբանները վստահեցնում են, որ իրենց մեթոդը բարձր ճշգրտությամբ կանխագուշակում է խաղի օրը մարզիկի ընդհանուր վիճակը` հաշվի առնելով նրա հոգեվիճակը, մարզավիճակը եւ անհատական առանձնահատկությունները: Մեթոդի ճշգրտությունը 90 տոկոս է: Օրինակ` այս տարի կանխատեսում է արվել ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 19 հանդիպումների համար: Դրանից 17-ի դեպքում արդյունքը ճիշտ է կանխագուշակվել:
Ռուսաստան - Հայաստան հանդիպման համար հոգեբանները խոստանում են հետեւյալը.
Առաջիկա հանդիպման կանխավերլուծությունը ցույց է տվել, որ Ռուսաստանի հավաքականի արդյունավետության U չափանիշը` թիմային ելույթի հաջողության չափանիշը, հաշվի առնելով միջին ռիսկերը, չնչին է գերազանցում Հայաստանի հաքականի նույն չափանիշը: Տարբերությունն ընդամենը 0,19125 է: Դա նշանակում է, որ Ռուսաստանը կհաղթի չնչին առավելությամբ:
Անհատական կանխատեսման համաձայն Ռուսաստանի հավաքականում ամբողջ ուժով խաղալու հնարավորություն ունեն Ակինֆեեւը, Արշավինը եւ Ձագոեւը: Բացասական բիոռիթմերով պայմանավորված` անհաջող կարող են խաղալ Իգնաշեւիչը, Ժիրկովը եւ Բերեզուցկին ու Կերժակովը (Կերժակովն արդեն վնասվածք է ստացել եւ չի մասնակցի հանդիպմանը` NEWS.am):




























