«Ընդդիմությունն ուշացել է, գնացքը՝ գնացել»,- հոկտեմբերի 9-ի մամուլի ասուլիսում ընդդիմության գործողություններն այսպես որակեց ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը։
Դաշնակցության եւ Ժառանգության գործողությունները համարելով ձեւական եւ «դեմքը փրկելուն միտված»՝ նա նշեց, որ միակ ճիշտ բանը, որ կարող էին եւ պետք է անեին նրանք, իշխանությունների հրաժարականը պահանջելն էր, ինչը, սակայն, չարեցին։ «Եթե ընդդիմությունը չի միավորվում եւ իշխանությունների հրաժարականը չի պահանջում, մնացածը դատարկ խոսակցություններ են»,-հայտարարեց Վահան Փափազյանը։
Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշմանը՝ ՀՀ նախկին արտգործնախարարը նշեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք չէր վարվի այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը վարվեց, եւ չէր գնա հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը։




























