Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում բելգիացիների հետ ոչ ոքի` 1:1 խաղալուց հետո Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գուուս Հիդինկը հայտարարել է, որ կասկածում է, թե կշարունակի աշխատանքը թուրքերի հետ, հայտնում է Hotsport-ը:
«Չեմ կարծում, որ հավաքականին դուրս կբերեմ Ղազախստանի հետ հաջորդ հանդիպմանը: Կարծում եմ, որ միշտ պետք է ազնիվ խոսել: Իմ պայմանագիրը գործում է մինչեւ 2012 թվականը, բայց եթե դժվարություններ են ծագում, դրանք պետք է քննարկել»,- ասել է Հիդինկը:
Հոլանդացի մասնագետը Լոնդոնի Չելսիի գլխավոր մարզչի թափուր պաշտոնի գլխավոր թեկնածուներից է:




























