Մոլդովայում այսօր՝ հունիսի 4-ին, տեղական ընտրություններից առաջ լռության օր է հայտարարվել։ Արգելված է յուրաքանչյուր քարոզչություն։

Վաղը մոլդովացիները քաղաքապետեր կընտրեն, այդ թվում՝ Քիշնեւի վարչակազմի ղեկավարին։

Մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնին  հավակնում է 13 թեկնածու։ Հանրապետության ԿԸՀ-ում ն շում են, որ այս ընտրությունների ժամանակ կիրառվելու են ոչ թե ավանդական վարագուրված, այլ թափանցիկ քվեախցեր, հայտնում է «Էխո Մոսկվին»:

Քիշնեւի քաղաքապետ ընտրվելու ամենամեծ հնարավորություններն ունի ներկայիս քաղաքագլուխ Դորին Կիրտոակեն, ով ներկայացնում է Լիբերալ կուսակցությունը։