«Ալ-Քաիդա» խմբավորման բարձրաստիճան ներկայացուցիչ, ծագումով ամերիկացի Էդամ Գադանը ԱՄՆ-ում բնակվող մահմեդականներին կոչ է արել զենք վերցնել եւ երկրում բռնության ակտեր իրականացնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Երկու ժամ տեւողությամբ վիդեոուղերձը տեղադրվել է տարբեր ինտերնետ-կայքերում։

Էդամ Գադանը ԱՄՆ-ում բնակվող «մահմեդական եղբայրներին» կոչ է արել չսպասել եւ գրոհել։ Նա նշել է, որ ԱՄՆ-ում մեծ դժվարություն  չէ մտնել խանութ եւ ավտոմատ հրացան գնել։

«Հարձակվեք խոշոր կառույցների եւ ազդեցիկ քաղաքական դեմքերի վրա»,- ասել է Գադանը, իսկ նրա այս խոսքերի ժամանակ երեւացել են Exxon-ի, Merrill Lynch-ի եւ Bank of America-ի լոգոները։

Գադանը 2006-ի աշնանից մեղադրվում է պետական դավաճանության մեջ, իսկ 2004-ից հետախուզվում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից։