Հայաստանի նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ 16-րդ Գուստավին` երկրի ազգային տոնի՝ Շվեդական դրոշի օրվա առթիվ: Այդ մասին NEWS.am-ին հայտնում Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից:
Սկսած 1916-ից հունիսի 6-ը նշվում է որպես Շվեդական դրոշի տոն: Շվեդական դրոշի հստակ տարիքը հայտնի չէ, բայց դեղին խաչով կապույտ տորիտարիքը մասնագետները թվագրում են 16-րդ դարով:
1569թ. թագավորական հրամանով դեղին խաչը պետք է միշտ պատկերվի շվեդական ռազմական շտանդարտների եւ զինանշանների վրա:




























