ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իր նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտին ներում շնորհելն «ավարտեց կոռուպցիոն սխեման», կարծում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզական հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը: Այս մասին Շիֆը հայտարարել է Twitter-ի իր էջին, փոխանցում է «Գազետա»-ն:
Ըստ կոնգրեսականի` 2016-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի «միջամտության» գործի քննության ընթացքում Թրամփի փաստաբանը հայտարարել է Մանաֆորտին ներում շնորհելու մասին:
«Մանաֆորտը հրաժարվել էր համագործակցել դատախազության հետ, ստել եւ դատապարտվել էր: Թրամփի ներումը կավարտի կոռուպցիոն սխեման », - գրել է Շիֆը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել իր նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտին եւ նախկին խորհրդական Ռոջեր Սթոունին, ովքեր դատապարտվել էին 2016-ի ընտրություններին Ռուսաստանի «միջամտության» հետաքննության շրջանակներում:





























