Հոկտեմբերի 8-ին Քիշնեւում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի երկկողմ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) հանդես են եկել հետեւյալ հայտարարությամբ.
«Հոկտեմբերի 8-ին Քիշնեւում տեղի ունեցած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի հանդիպումը կազմակերպվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, որին ներկա է եղել նաեւ ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Սա վերջին 10 ամիսների ընթացքում երկու նախագահների հինգերորդ հանդիպումն է, որը հաստատել է երկկողմ բանակցությունների դրական դինամիկան։ Հանդիպումը նպաստել է հինմնարար սկզբունքների մարնակրկիտ քննարկմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լույսի ներքո։ Բանակցությունները լուրջ եւ կառուցողական էին՝ ներառյալ համանախագահների առաջարկած մի շարք կետերի մանրազնին ու տող առ տող քննարկումը։
Նախագահները խնդրել են համանախագահներին ներառել քննարկումների արդյունքները իրենց առաջարկներում պետությունների երկու ղեկավարների հաջորդ հանդիպումից առաջ»։




























